Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Քաղցկեղի առաջացման դեպքերը 75%-ով կաճեն մինչ 2030 թ.-ը

Քաղցկեղի առաջացման դեպքերը 75%-ով կաճեն մինչ 2030 թ.-ը

Լիոնի` Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալության գիտական թիմի կատարած ուսումնասիրությունների արդյունքները փաստում են, որ մինչ 2030 թ.-ը աշխարհում քաղցկեղի դեպքերը 75%-ով կաճեն, գրում է «Ֆրանս Պրես»-ը:

Մասնագետներն այս եզրակացության հանգել են ուսումնասիրելով աշխարհի 184 երկրներում այս հիվանդության առաջացման տվյալները, ինչպես նաև հաշվի առնելով ժողովրդագրական և կենսական պայմանների գործոնները:

Գիտնականները կանխատեսում են, որ քաղցկեղի առաջացման ցուցանիշն առավելապես կաճի աշխարհի ամենաաղքատ երկրներում ` հասնելով մինչ 90%-ի:

2008թ.-ին ամբողջ աշխարհում գրանցվել էր քաղցկեղի առաջացման 13 մլն դեպք, ինչը գրեթե կկրկնապատկվի մինչ 2030թ.-ը` հասնելով 23.2 մլն-ի:

2008-ին զարգացած երկրներում քաղցկեղի առավել տարածված տեսակներն են եղել կրծքի, թոքերի, աղիքային և շագանակագեղձի աղցկեղները, որոնք հիմականում առաջանում են «արևմտյան» սննդակարգի պատճառով: Իսկ միջին զարգացածության երկրներում ավելի շատ են գրանցվել որովայնի, ստամոքսի և լյարդի քաղցկեղները: Ի տարբերություն զարգացած և միջին զարգացածության երկրների` աղքատ պետություններում լայն տարածում ունի արգանդի վզիկի քաղցկեղը:

Գիտնականները գտնում են, որ այս հիվանդության տարածման և աճի դեմ պայքարելու միակ միջոցը դրա` զարգացման նախնական փուլում ախտորոշումն ու արդյունավետ բուժումն է, ինչպես նաև պատվաստանյութի կիրառումը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ